Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

«Արմենպրես»-ը վստահություն է ներշնչում լրատվության սպառողներին. Դավիթ Տոնոյան


ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը լրատվական դաշտում հստակ ձևավորված պրոֆեսիոնալ ավանդույթներ ունեցող միավոր է, ինչն ինքնին արդեն վստահություն է ներշնչում լրատվություն սպառողներին:  «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` շնորհավորելով լրատվական գործակալությանը հիմնադրման 99-ամյակի կապակցությամբ:

«Ինքս «Արմենպրես»-ի տեղեկատվական արտադրանքի ակտիվ սպառող եմ և կարող եմ փաստել, որ համացանցի որոնողական համակարգերում «Արմենպրես»-ն առաջնային դիրքերում է: Ողջունելի է նաև «Արմենպրես»-ի բովանդակության բազմալեզու լինելը, ինչն այն դարձնում է ճանաչելի և մատչելի հարթակ նաև միջազգային լրատվության շուկայում»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, լուսանկարային նորություններ: «Արմենպրես»-ը երկկողմ գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում: «Արմենպրես»-ը միջազգային մամուլում Հայաստանի ամենացիտվող լրատվամիջոցն է: «Արմենպրես»-ի լրատվությունից, բացի գործընկերներից, օգտվում են այնպիսի միջազգային հսկաներ, ինչպիսիք են CNN-ը, UPI-ն, «Սինխուա»-ն, BBC-ն, «ՌԻԱ նովոստի»-ն և այլն




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ