Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վիլնյուսում տեղի է ունեցել հայկական «Նաղաշ» համույթի համերգը

Վիլնյուսում տեղի է ունեցել հայկական «Նաղաշ» համույթի համերգը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հայկական «Նաղաշ» համույթի համերգը, որը Լիտվայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր լիտվական Gera Muzika Gyvai ընկերությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգի բացման իր խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ նման բարձրակարգ միջոցառումների անցկացումը հնարավոր է դառնում կազմակերպիչների հետևողականության, ինչպես նաև Հայաստանի ներկայացուցչությունների՝ մշակութային դիվանագիտության զարգացմանն ուղղված ջանքերի շնորհիվ: Նա նաև նշեց, որ Հայաստանից և հայկական սփյուռքի ներկայացուցիչներից ձևավորված «Նաղաշ» համույթի կողմից ներկայացվող երաժշտության հիմքում ուշ միջնադարի հայ բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններն են, որոնք ներկայացվում են ժողովրդական, ազգագրական, հնադարյա և արդի երաժշտական ավանդույթների միաձուլման տեսքով։

Միջոցառմանը ներկա էին Լիտվայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպաններ, ականավոր լրագրողներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Դեկտեմբերի 16-ին համույթը ելույթով հանդես եկավ նաև Կաունաս քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am