Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն իր ուրույն տեղն ունի քաղաքացիներին ճշգրիտ ինֆորմացիա տրամադրելու հարցում. Արտեմ Ասատրյան

«Արմենպրես»-ն իր ուրույն տեղն ունի քաղաքացիներին ճշգրիտ ինֆորմացիա 
տրամադրելու հարցում. Արտեմ Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին` «Արմենպրես» լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 99-ամյակը: Մեզ հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեր գործակալությանը մաղթեց նշել մի քանի այդպիսի 99-ամյակ ևս:

Նախարարի խոսքով՝ «Արմենպրես»-ը շատ կարևոր ներդրում ունի պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող ծառայությունները և վարվող քաղաքականությունը հասարակության տարբեր շերտերին լիարժեք հասանելի դարձնելու հարցում: 

«Շատ կարևոր է, որպեսզի քաղաքացին լիարժեք իրազեկված լինի, որն օգտակար է պետական քաղաքականությունը ճիշտ իրականացնելու առումով: Կարծում եմ, շատ դժվար է գերագնահատել այս գործակալության դերը` մեր հասարակությանը ճշգրիտ տեղեկատվություն մատուցելու առումով: Այդ հանգամանքը, իսկապես, շատ կարևորում եմ, քանի որ այսօր այն տեղեկատվությունը, որը տրամադրվում է մեր հասարակությանը, պետք է լինի անաչառ և ստույգ: Սա իր հետ բերում է քաղաքացիների կողմից Հայաստանում իրականացվող քաղաքականության ճիշտ ընկալում: Այդ փաստը մեր պետության կայացման, զարգացման գործընթացում էական նշանակություն ունի»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ իրենք միշտ հետադարձ կապի անհրաժեշտություն ունեն և հավելեց՝ երբ շատ ծրագրեր են իրականացվում, բայց քաղաքացիները լիարժեք տեղյակ չեն դրանց, լուրջ խնդիրներ են առաջանում: 

«Այս առումով դուք ձեր ուրույն տեղն ունեք, և ցանկանում եմ, որպեսզի ձեր աշխատանքը հաջողությամբ և նույն արդյունավետությամբ շարունակեք և ձեր լուման ներդնեք պետության հզորացման գործում»,- շեշտեց Արտեմ Ասատրյանը: 

Դեկտեմբերի 18-ն «Արմենպրես»-ի հիմնադրման օրն է: 1918 թ. Հայաստանի Ազգային խորհրդի հենց այդ օրվա նիստի որոշմամբ ազդարարվեց Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն հանդիսացող Հայաստանի հեռագրական գործակալության (ՀՀԳ) ծնունդը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]