Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ

Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին 
համեմատել է աղբի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին անվանել է իրենց հասարակությունում վատից վատը եւ հորդորել է վերացնել այդ մեխանիզմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին Թրամփը հայտարարել է Վիրջինիա նահանգի ՀԴԲ ազգային ակադեմիայում:

«Կա վիճակախաղ: Դուք ընտրում եք մարդկանց:Կարծում եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույններին: Ո՛չ»,- նշել է Թրամփը՝ առաջացնելով լսարանի ծիծաղը: «Այդ ինչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ իր վարչակազմը կոչ է անում Կոնգրեսին վերջ դնել «շղթայական միգրացիային», ինչպես նաև դադարեցնել վիզային վիճակախաղը՝ այն փոխարինելով արժանիքների վրա հիմնված ներգաղթով:

Թրամփը հիշեցրել է Նյու Յորքում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների մասին, որոնց կազմակերպիչները եւս ԱՄՆ են ներգաղթել գործող մեխանիզմով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am