Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Երևանում գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել երկվորյակ եղբայրներ

Երևանում գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել երկվորյակ եղբայրներ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենգավիթի բաժնում նոյեմբերի 16-ին ահազանգ էր ստացվել, որ Նոր Խարբերդի 14-րդ փողոցի տներից մեկում գողություն է կատարվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, օրեր անց ստացվել էր նույնաբովանդակ ևս մի ահազանգ` Նոր Խարբերդի 3-րդ փողոցի տներից մեկում կրկին գողություն էր կատարվել:

Երկու դեպքում էլ հիմնականում գողացել էին կենցաղային տեխնիկա, հեռուստացույցներ, նվագարկիչներ, բջջային հեռախոսներ, օդորակիչներ, ձայնարկիչներ և այլն:

Հարուցվել էր քրեական գործ գողության հատկանիշներով: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները գրեթե վստահ էին, որ գողությունները նույն մարդու կամ մարդկանց ձեռքի գործն են:

Հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները օրեր շարունակ որևէ արդյունք չէին տալիս, սակայն շուտով ստացվել էր կարևոր տեղեկություն, որ Նոր Խարբերդում բնակվող երկվորյակ եղբայրները վաճառում են էլեկտրական տեխնիկա:

Կասկածներ եղան, որ դրանք գողացված իրեր էին և ձեռնարկվեցին որոնողական աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Երկվորյակ եղբայրները գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:

Պարզվել էր, որ գողությունները կատարել է 24-ամյա Ա. Մանուչարյանը:  Բացի նշվածից, Մանուչարյանը պատմել էր Նոր Խարբերդում կատարված ևս մի քանի բնակարանային գողությունների մանրամասներ, որոնց մասին ոստիկանություն ահազանգեր չէին եղել:

Ա. Մանուչարյանը կալանավորվել է: Գողոնը առգրավված է, քննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am