Երևանում վիճաբանության ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում վիճաբանության ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն: Հիվանդանոցից դեկտեմբերի 15-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ Երևանի Էստոնական փողոցի 12/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու դեմքին:
Վերջինիս նշված վնասվածքը պատճառելու կասկածանքով կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում