Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ջորջ Քլունին ընկերներին 1-ական միլիոն դոլար Է բաժանել բարեկամության համար

Ջորջ Քլունին ընկերներին 1-ական միլիոն դոլար Է բաժանել բարեկամության համար

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին իր ընկերներին փողով լի փոքրիկ ճամպրուկներ Է բաժանել որպես շնորհակալություն բարեկամության համար:

Այդ մասին պատմել Է ձեռնարկատեր Ռանդ Ջերբերը, որը նույնպես ստացել Է նվերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Inquirer-ին: Նրա խոսքով՝ Քլունիի 14 ընկերներն արտիստի մոտ ընթրիքի Էին հրավիրվել 2003 թվականին: Սեղանի շուրջ իրենց տեղերում հյուրերը հայտնաբերել են պորտֆելներ, յուրաքանչյուրում՝ 1 մլն դոլար: «Ինձ համար շատ կարեւոր Է, որ ձեզ շնորհակալությամբ հատուցեմ, քանի դեռ մենք բոլորս միասին այստեղ ենք»,- ասել Է դերասանը:

Քլունին հավելել Է, թե իր ընկերները, որոնց նա անվանել Է «Տղաներ», շատ են օգնել իրեն, եւ ինքն անչափ թանկ Է գնահատում նրանց: Ջերբերը պնդում Է, թե պատրաստվում Էր հրաժարվել ընծայից, բայց Քլունին հայտարարել Է, որ եթե ընկերներից մեկը փողը չընդունի, ապա այն ոչ ոք չի ստանա: Ջորջ Քլունին նկարահանվել Է «Մայրամուտից մինչեւ լուսաբաց», «Կեցցե՛ Կեսարը», «Ընթերցելուց հետո՝ այրել», «Օ, իսկ դու որտե՞ղ ես, եղբայր» ֆիլմերում, ինչպես նաեւ «Օուշենի ընկերները» եռերգությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am