Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անդրեյ Բաբկոն կզբաղվի իրանական շուկայով հետաքրքրված ռուսական ընկերությունների` «Մեղրի» ԱՏԳ ներգրավմամբ

Անդրեյ Բաբկոն կզբաղվի իրանական շուկայով հետաքրքրված ռուսական 
ընկերությունների` «Մեղրի» ԱՏԳ ներգրավմամբ

ՄԵՂՐԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն վստահեցնում է, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն ռուսական ընկերությունների շրջանում: «Մենք առաջիկայում զբաղվելու ենք տեղեկատվության լայն փոխանակմամբ և փորձելու ենք այստեղ ներգրավել իրանական շուկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ռուսական ընկերություններին: Պարզապես պետք են կոնկրետ ծրագրեր և հստակ պայմանավորվածություններ գործընթացն առաջ մղելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ առևտրային ներկայացուցիչը:

Բաբկոյի խոսքով` իրանական շուկան բավականին լայն է, ուստի կարելի է այնտեղ ներգրավվելու հետաքրքիր նախագծեր իրականացնել: Առևտրային ներկայացուցիչը «Մեղրի» ԱՏԳ-ի բացումը հեռանկարային  որակեց նաև ԵԱՏՄ և Իրանի տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ: «Մեղրի» ազատ տնտեսական գոտին կարող է կարևոր դեր ունենալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև հարաբերությունների խորացման առումով, հատկապես միության և Իրանի հետ նախատեսվող ազատ առևտրի պայմանագրի ստորագրման պարագայում»,-հավելեց Անդրեյ Բաբկոն՝ տեղեկացնելով, որ իրենք առաջիկայում լայնորեն ուսումնասիրելու են ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուս տնտեսվարողներին անհրաժեշտ մանրամասներ հաղորդելու նպատակով:

Դեկտեմբերին 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Այստեղ գործող տնտեսվարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am