Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին

Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային 
հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի (China Council for the Promotion of International Trade)  կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի պետական և մասնավոր մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ժամանակ ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտի բարեփոխումները և գրավչություններըՄասնակիցներին ներկայացվել են ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, արդյունաբերության տարբեր ճյուղերի, մասնավորապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում: Հրանտ Աբաջյանն անդրադարձել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագրին և գոտու պոնտենցիալ ներդրողներին ընձեռվող հնարավորություններին:

Չինացի ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացված մի շարք ծրագրերի հանդեպ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագայում ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել:

Հանդիպման վերջում մասնակիցներին ներկայացվել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստված Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող հոլովակները:

ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, շուտով Հայաստանի մասին տեղեկատվական տեսահոլովակ կտեղադրվի հայտնի կազմակերպության կայքէջում՝ մեր երկրի ներդրումային ներուժի և տնտեսության մասին տեղեկատվությունը ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am