Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բացահայտվել Է մարդու գրավչության վրա ծխելու ներգործությունը

Բացահայտվել Է մարդու գրավչության վրա ծխելու ներգործությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխող մարդիկ նվազ գրավիչ են հակառակ սեռի համար, այս եզրակացությանն են հանգել բրիտանացի գիտնականները Բրիստոլի համալսարանից, նրանց աշխատության արդյունքները հրապարակված են Royal Society Open Science հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել Է ավելի քան 500 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանց խնդրել են երկվորյակների զույգից, որոնցից մեկը ծխում Է, իսկ մյուսը՝ ոչ, ընտրել ավելի հրապուրիչ մարդու նկարը: Տղամարդկանց երկու երրորդը նախընտրել Է չծխող կանանց:

Միեւնույն ժամանակ թույլ սեռի՝ հարցմանը մասնակցած ներկայացուցիչների 68 տոկոսը կատարել Է համանման ընտրություն: Հետազոտության հեղինակները նշում են, որ շատերին Է հայտնի օրգանիզմի վրա ծխելու բացասական ազդեցության մասին, այժմ գիտնականներին հաջողվել Է արտաքին տեսքի վրա այդ սովորության ներգործության ակնառու ապացույց տրամադրել, քանի որ երկվորյակները ծագումնաբանորեն նույնական են, եւ նրանց ծերացման գործընթացը նման Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am