Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց շահութահարկի ամորտիզացիոն մասհանումների համակարգը կատարելագործող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց շահութահարկի ամորտիզացիոն մասհանումների համակարգը կատարելագործող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ` 23 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով հարկ վճարողներին տալ ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային եւ գծային մեթոդների միջեւ ընտրության իրավունք:

Միաժամանակ, գործող խմբային մեթոդը կատարելագործելու նպատակով, առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի  մեջ ձեւավորել ենթախմբեր  եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

 Նախագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am