Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փրկարարները Կայք գյուղում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից

Փրկարարները Կայք գյուղում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Կայք գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 2107» մակնիշի 30 UO 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարները Կայք գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am