Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն

Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ 
դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն դեկտեմբերի 12-ին ստորագրեցին «Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը եւ սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրային փաստաթուղթը:

Փաստաթղթի ստորագրումից հետո նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծրագրի իրագործման համար Ռուսաստանի Դաշնությունը 1 միլիոն 400 հազար դոլար է տրամադրել, որից 60 տոկոսից ավելին կուղղվի ծրագրի իրագործմանը, մնացածը՝ վերապատրաստման եւ տեխնիկական աջակցության աշխատանքներին: «Ջերմատները կառավարելու իրավունքը կտրվի տվյալ դպրոցին, եւ այդ դպրոցներում արտադրված բանջարեղենը կամ այլ գյուղատնտեսական մշակաբույսը կօգտագործվի հենց դպրոցականների սննդի ուղղությամբ: Ծրագիրը դեռեւս փորձնական է, այն 2018 թվականին կիրականացվի մարզային երեք դպրոցներում»,-ասաց նախարարը:

Նա ծրագրի իրագործման երկու բաղադրիչ առանձնացրեց: Առաջին. դպրոցներին կից կկառուցվեն փոքր, միջին եւ մեծ ջերմոցներ՝ հասկանալու համար դրանց արդյունավետությունը: Արդյունքում լավագույն մոդելը կկիրառվի նաեւ այլ դպրոցներում: «Այս ծրագրի երկրորդ բաղադրիչը գյուղերում սոցիալ-անապահով խավի զբաղվածության կազմակերպումն է: Դա  կարող է լինել ուղղակի գումարի տրամադրում սոցիալապես անապահով բնակչությանը կամ որեւէ ընտանիքի, բայց պայմանը լինելու է հետեւյալը, որ այն ընտանիքը, որը կհամաձայնի մասնակցել այս ծրագրի իրագործմանը, ծրագրի ավարտից հետո պետք է դուրս գա սոցիալ-անապահով ընտանիքի ցուցակից: Իրենց համար նախատեսված է ֆինանսական աջակցություն, վերապատրաստում, ուսուցում»,-հավելեց Իգնատի Առաքելյանը: 

«Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը եւ սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի իրագործմանը կաջակցեն նաեւ Կրթության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am