Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում «Ելք» խմբակցության աշխատանքը ԱԺ ավարտված նստաշրջանի ընթացքում

Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում «Ելք» խմբակցության աշխատանքը ԱԺ 
ավարտված նստաշրջանի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ծանր է որակում 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանն ավարտվել է, և սա առաջին նստաշրջանի վերջին հանդիպումն է ճեպազրույցների շրջանակներում՝ հավելելով, որ նստաշրջանը բավականին ծանր է եղել:

«Մենք ընդունել ենք բազմաթիվ օրենքներ: Նստաշրջանն ավարտել ենք, սակայն դեռ ունենք արտահերթ նիստեր, որոնց ընթացքում էլ ընդունելու ենք օրենքներ, որոնք միատված են օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Գիտեք, որ ավարտված նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է նաև 2018 թ. պետական բյուջեի նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում «Ելք» խմբակցության աշխատանքը: Նա նշեց, որ իրենք ակտիվ մասնակցել են բոլոր նախագծերի քննարկմանը և խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am