Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց դերբիում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց դերբիում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի մանչեսթերյան դերբիում հաղթեցին «քաղաքայինները» (1:2):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի 43-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Դավիթ Սիլվան: Ընդամենը 2 րոպե անց «կարմիր սատանաները» հավասարեցրին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Մարկոս Ռեշֆորդը: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին Օտամենդին առաջ մղեց «Մանչեսթեր Սիթի»-ին (1:2), որը հաղթական եղավ «քաղաքայինների» համար: 

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտավորված չէր:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումը կանցկանցի դեկտեմբերի 14-ին: Ժոզե Մոուրինոյի սաներն ունեն 35 միավոր և երկրորդ տեղում են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am