Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԿԲ-ն ներկայացրել է նախաձեռնող և ավելի պատասխանատու համայնքների նոր հայեցակարգի ֆինանսավորման իր գործիքները

ԿԲ-ն ներկայացրել է նախաձեռնող և ավելի պատասխանատու համայնքների նոր 
հայեցակարգի ֆինանսավորման իր գործիքները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկը ֆինանսական գործիքներ կտրամադրի ներքևից վերև մոդելի վրա հիմնված համայնքների զարգացման նոր հայեցակարգի իրագործմանը: Դեկտեմբերի 9-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը` հավելելով, որ այս հայեցակարգով համայնքները ստանձնում են ավելի մեծ պատասխանատվություն: «Կառավարության մեր գործընկերների կողմից ներկայացվել է նոր հայեցակարգ, որով, ըստ էության, համայնքների զարգացումը կապվում է նոր մոդելի հետ, որը ենթադրում է ներքևից վերև շարժ: Կենտրոնական բանկի կողմից ներկայացնելու ենք ֆինանսական նոր գործիքներ ու նոր մոտեցումների հնարավորություններ, որոնք թույլ կտան կառավարությանը, մեր համայնքային ղեկավարներին ու համայնքներին ընդհանրապես իրենց խնդիրներն ավելի արդյունավետ իրականացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարտին Գալստյանը: Նրա դիտարկմամբ` խոսքը ոչ թե արտոնությունների, այլ փիլիսոփայության փոփոխության մասին է:

Ինչպես նշեց ԿԲ ներկայացուցիչը, առաջարկվող ֆինանսական գործիքները  թույլ են տալու առաջանցիկ աճի տեմպեր ապահովել: «Դա ենթադրում է համատեղ ֆոնդերի ձևավորում, ֆինանսական այնպիսի գործիքներ, որոնց դեպքում համայնքը ևս պարտավորություններ է ստանձնում: Մասնավորի և պետականի համադրման միջոցով հնարավոր կլինի ավելի մեծ միջոցներ ներգրավել համայնքի զարգացման գործում»,-հավելեց պաշտոնյան:

Մարտին Գալստյանի խոսքով` եթե նախկինում համայնքին տրվում էին ֆինանսական միջոցներ, որի շրջանակում համայնքը բաշխում և ծախսում էր, ապա այսուհետ համայնքն է հանդես գալու նախաձեռնություններով ու հայթայթելու է ֆինանսական միջոցները, հետևաբար նախագծերը պիտի մրցունակ լինեն, որ ներդրողն ինքը հետաքրքրված լինի այնտեղ մուտք գործել: «Մասնավորը գնում է այնպիսի տեղեր, որտեղ կա գրավչություն, իսկ գրավչության առաջին տարրը համայնքի ներգրավվածության մակարդակն է: Մոտեցման փոփոխությունը ինքնըստինքյան բերելու նրան, որ համայնքը շատ ավելի մեծ ներգրավվածություն է ունենալու այս գործընթացներում»,-ասաց ԿԲ պաշտոնյան:

Դեկտեմբերի 8-9-ին Դիլիջանում անցկացվում է ՀՀ համայնքների խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի առանցքում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի քննարկումն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am