Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բարձրաստիճան ոստիկանները մասնակցել են մասնագիտական պարապմունքի

Բարձրաստիճան ոստիկանները մասնակցել են մասնագիտական պարապմունքի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել մասնագիտական պարապմունք՝ նվիրված կառավարության նոյեմբերի 23-ի որոշման դրույթների պարզաբանմանը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետերը։ 
Օրակարգում հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու եւ դրանց ընթացք տալու կարգը սահմանելն էր։

Որոշման դրույթների պարզաբանմանն ուղղված քննարկումներից հետո մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետերը հրահանգավորվեցին. տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ։ 

Ըստ պլան-ժամանակացույցի՝ կառավարության վերոհիշյալ որոշման դրույթների պարզաբանմանն ուղղված մասնագիտական պարապմունքներ տեղի կունենան նաեւ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am