Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Հայաստանի դատարաններում թղթային փաստաթղթաշրջանառությունը կկրճատվի


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել դյուրին և արդյունավետ դարձնել գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացման գործընթացը, դատարաններում կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը, զարգացնել դատական գործընթացներում, կատարողական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը:

«Նախատեսվում է հայցադիմումի, դիմումի, բողոքի, հայցադիմումի պատասխանի, միջնորդության և այլ փաստաթղթերի ներկայացման գործող ընթացակարգերին զուգահեռ հնարավորություն ընձեռել գործին մասնակցող անձանց հիշյալ փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը: 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ