Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինչով են վտանգավոր մանկական խաղալիքները

Ինչով են վտանգավոր մանկական խաղալիքները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն երեխաները, որոնք «չափազանց շատ խաղալիքներ» ունեն, ավելի շատ ունեն ուշադրության պակասի համախտանիշի հակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ԱՄՆ-ի Թոլիդոյի համալսարանի հետազոտողները: Դիտարկումների արդյունքները մասնագետները հրապարակել են Infant Behaviour and Development հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությանը մասնակցել են երեքից ցածր տարիքի 36 երեխաներ, որոնց առաջարկել են խաղալ չորս կամ տասնվեց խաղալիքներով: Վերլուծելով երեխաների պահվածքը՝ մասնագետները պարզել են, որ նրանք, ում մոտ ավելի քիչ Էին խաղալիքները, եղել են ավելի ստեղծագործող. խաղալիքներից յուրաքանչյուրի հետ նրանք անցկացրել են կրկնակի ավելի ժամանակ՝ դրանց համար զանազան դերեր հնարելով:

Հետազոտողները ծնողներին, մանկապարտեզների դաստիարակներին եւ ուսուցիչներին խորհուրդ են տվել երեխաների տեսադաշտից վերացնել խաղալիքների մեծ մասը եւ պարբերաբար դրանք փոխարինել մյուսներով՝ երեխայի մոտ երեւակայությունը եւ կենտրոնանալու ունակությունը զարգացնելու համար:

Ուշադրության պակասի համախտանիշը մանկական հասակում առաջացող՝ զարգացման խանգարում Է, որն ուղեկցվում Է գերակտիվությամբ եւ ուշադրության կենտրոնացման անկմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am