Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջարկվում է Վարչական վերաքննիչ դատարանում ավելացնել դատավորների քանակը    

Առաջարկվում է Վարչական վերաքննիչ դատարանում ավելացնել դատավորների 
քանակը

 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի շրջանակում քննարկման դրվեց առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ փաթեթն ուղղված է բեռնաթափելու Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

«Խոսքը, մասնավորապես, Վարչական վերաքննիչ դատարանում մեկ լրակազմ ավելացնելու, այսինքն՝ եւս երեք դատավորի հաստիք ունենալու մասին է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

ԱԺ «Ելք» պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ շատ կարեւոր է  ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների քանակը, սակայն ոչ առաջին ատյանի դատարանի դատավորների հաշվին:

«Չափազանց կարեւոր է դատավորների քանակը յուրաքանչյուր 100  հազար բնակչի հաշվարկով, եւ եթե դրանց քանակը պակաս է լինում, տուժում են արդար դատավարության մի շարք բաղադրատարրեր, օրինակ՝ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի բաղադրատարրը: Անկախ նրանից շահել է, թե պարտվել, եթե արդարադատությունը ուշացված է,  դա համարվում է մերժված արդարադատություն»,-ասաց Արտակ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ հարկավոր էր ընդամենը տարեկան 64 մլն դրամ առաջին ատյանի դատարանի դատավորների քանակը չպակասեցնելու եւ ավելացնելու վերաքննիչ դատարանների դատավորների քանակը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am