Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ. Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ. Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ի պատասխան առանձին հարցումների, հայտնում ենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։ Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը, երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեկտեմբերին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +15․․․+16 աստիճանի, սակայն երկրաշարժ չի եղել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Գագիկ Սուրենյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am