Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թբիլիսիում ընթանում Է եվրաինտեգրման հարցերին նվիրված միջխորհրդարանական խորհրդաժողովը

Թբիլիսիում ընթանում Է եվրաինտեգրման հարցերին նվիրված միջխորհրդարանական 
խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մեկնարկել Է «Եվրամիությունը եւ գործընկերները. բազմազանություն ուժեղ միասնության համար» միջազգային միջխորհրդարանական խորհրդաժողովը Եվրամիության անդամ եւ գործընկեր երկրների 17 պատվիրակությունների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Վրաստանի խորհրդարանում:

Համաժողովում ելույթ են ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում ԵՄ-ի դեսպան Յանոշ Հերմանը եւ Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն: Ինչպես հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունում, «խորհրդաժողովի նպատակը եվրաինտեգրացման՝ որպես երկրի ներսում բարեփոխումների աջակցման մեխանիզմի, հարցի քննարկումն Է»: «Միջոցառմանը մասնակցում են ԵՄ-ի անդամ, թեկնածու երկրների, «Արեւելյան գործընկերության» երկրների խորհրդարանների 17 պատվիրակություններ եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները»,-հավելել են մամուլի ծառայությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am