Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում կներդրվի 2019-ի վերջից

Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում 
կներդրվի 2019-ի վերջից

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակչության պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում կներդրվի 2019 թվականի վերջից: Ապահովագրավճար կսահմանվի կամ բացարձակ թիվ, կամ աշխատավարձի առավելագույնը 2 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«2018 թվականի 612 000 սոցիալապես անապահով անձանց  ապահովագրության  ծրագրի անթերի աշխատանքից հետո միայն կներդրվի բնակչության պարտադիր բժշկական ապահովագրությունը: Պարտադիր բժշական ապահովագրության համար կա երկու բանաձև, երբ ողջ ապահովագրավճարը՝ ամսական 6000 դրամը վճարում է քաղաքացին, կամ, երբ  50 տոկոսը վճարում է քաղաքացին, 50 տոկոսը՝ գործատուն»,-ասաց նախարարն ու հավելեց՝ փորձը ցույց է տվել, որ քաղաքացին պետք է վճարի, քանի որ այդ դեպքում իր առողջության նկատմամբ պատասխանատվությունը մեծանում է:

Ալթունյանի կարծիքով՝ նախանշված ամսական գանձվող 6000 դրամն աննախադեպ ցածր գումար է ողջ աշխարհի համար, այդ թվում՝ հետսովետական երկրների: Չեխիայում, որտեղ առողջապահությունը կաճ ժամկետում մեծ հաջողությունների է  հասել, ապահովագրավճարը կազմում է աշխատավարձի մոտ 15 տոկոսը: Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են, հետևաբար շատ ավելի ցածր կլինի ապահովագրավճարը:

«Մենք մոդելավորել ենք բոլոր իրավիճակները: Նույնիսկ բժշկի չդիմելու դեպքում ամսական ապահովագրավճարի մոտ 3000 դրամը վերադառնալու է ընտանիքին սքրինինգային հետազոտությունների շնորհիվ: Մենք գանձում ենք այդ գումարը, որպեսզի ծախսենք մարդկանց առողջության վրա, երկարացնենք առողջ կյանքի տևողությունը»,-եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am