Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ծաղկաձորի բաց մրցաշարի 5-րդ տուրից հետո երկիշխանություն է  

Ծաղկաձորի բաց մրցաշարի 5-րդ տուրից հետո երկիշխանություն է

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արման Միքայելյանը կիսեցին միավորները մրցակիցների հետ: Ռաֆայել Վահանյանը պարտություն կրեց:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 4,5-ական միավոր ունեն Վիտալի Բերնադսկին և Մարին Բոսիոչիչը:

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացնում է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշար, որը տեղի է ունենում «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում: Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարերում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր, 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12 000 ԱՄՆ դոլար: Սահմանված են 15 հիմնական և 10 հատուկ մրցանակներ: Ծաղկաձորի բաց մրցաշարին մասնակցում են շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսրայելից, Հնդկաստանից, Չինաստանից, Իրանից և ԱՄՆ-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am