Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԴՀԿ-ն ողջունում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ՍԴՀԿ-ն ողջունում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին նշված է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության հայտարարության մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նաև ասվում է. «ՍԴՀԿ ԿՎ-ն վստահ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է լուծել իր արտաքին և ներքին մարտահրավերները՝ միայն և միայն հավասարակշռված արտաքին քաղաքականություն իրականացնելով բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու, ինչպես նաև ԵՄ-ի հետ այս համաձայնագրի կնքումը հնարավորություն է տալիս թշնամական շրջափակման պայմաններում դուրս չմնալ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կարևորագույն տնտեսական և քաղաքական գործընթացներից, ինչպես նաև հավելյալ տնտեսական հնարավորություններ կիրառել՝ Հայաստանի սոցիալական և տնտեսական վիճակը բարելավելու և բարեփոխումները շարունակելու համար:

ՍԴՀԿ ԿՎ-ն ընդգծում է, որ Արցախի խնդրի արդարացի լուծման հնարավոր մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների հետ բարիդրացիական և խորացված գործընկերային հարաբերություններն են: 

Ապագայում, ԵՄ անդամ երկրների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առանց վիզային ռեժիմի ուղևորությունները միանշանակ նպաստելու է ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմանը, որը բխում է մեր երկրի և նրա քաղաքացիների շահերից»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am