Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում բարելավվել են արհեստական ընդհատումների եւ անպտղության ցուցանիշները

Հայաստանում բարելավվել են արհեստական ընդհատումների եւ անպտղության 
ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում 2017 թվականին մայրական եւ նորածնային մահացության, ինչպես նաեւ հղիության արհեստական ընդհատումների եւ անպտղության ցուցանիշները զգալիորեն բարելավել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ 2016 թվականին մայրական մահացության 12 դեպք է գրանցվել, մինչդեռ 2017 թվականին դեպքերի թիվը երկուսն է եղել, որոնցից մեկը կապված էր մանկաբարձական խնդիրների, մյուսը` ուղեղի կաթվածի հետ: «Մանկական մահացության ցուցանիշը եւս զգալիորեն նվազել է՝ 18.3 պրոմիլից հասնելով 6.3 պրոմիլի 1000 ծնված նորածինների հաշվով»,-ասաց նա:

Ռազմիկ Աբրահամյանի խոսքով` անպտղության նվազեցման ցուցանիշը 32 տոկոսից իջել է 14.9 տոկոսի: «Ցուցանիշը բարելավել է շնորհիվ  ժամանակակից հետազոտման եւ բուժման մեթոդների ներդրման»,-ասաց գլխավոր մասնագետը:

Նա ուրախությամբ փաստեց, որ շնորհիվ անցանկալի հղիությունների ու աբորտների կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքների` 2.5 անգամ նվազել է հղիության ընդհատումների թիվը, ինչն իր հերթին նպաստել է երկրորդային անպտղության 2.5 անգամ կրճատվելուն, ինչպես նաեւ աբորտներից մայրական մահացության դեպքերի վերացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am