Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էդեն Ազարը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը

Էդեն Ազարը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազարը հայտարարել է, որ կգա այն օրը, երբ ինքը կորոշի հեռանալ «Չելսի»-ից:

Նա նշել է, որ ցանկանում է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Չելսի»-ում, ինչից հետո պարզ կլինի, թե ինչ տեղի կունենա: «Բոլորը գիտեն, որ ես պաշտում եմ «Ռեալ»-ը, սակայն այս պահին «Չելսի»-ի խաղացող եմ: Մարդիկ իմ մասին խոսում են ինչ ասես, բայց ես շարունակում եմ մնալ Լոնդոնում: Երբ ես խաղում էի «Լիլ»-ում, բոլորն ինձ ուղարկում էին ՊՍԺ, սակայն ես շարունակում էի խաղալ «Լիլ»-ում»,- ասել է Ազարը:

Ֆուտբոլիստը հավելել է, որ հիմա բոլորն իրեն տեսնում են «Ռեալ»-ում կամ ՊՍԺ-ում: «Եթե ցանկանում եք, որ ես ինչ-որ ակումբում խաղամ, դադարեք խոսել այդ մասին»,- եզրափակել է Էդեն Ազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]