Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռումինիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Դանիել արքեպիսկոպոսի հետ

Ռումինիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Դանիել արքեպիսկոպոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը նոյեմբերի 22-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալվեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցեց նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը:

Ջերմ եւ բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների և երկրների ավանդական բարեկամական կապերի առավել խորացման և ամրապնդման հարցեր: Ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը: Դանիել Պատրիարքը, խոսելով հայ ժողովրդի անցած երկար ուղու և 20-րդ դարի սկզբին կրած տառապանքների մասին, պատրաստակամություն հայտնեց հոգևոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես նպաստելու Ռումինիայից ուխտագնացության կազմակերպմանը Հայաստանի քրիստոնեական սրբավայրեր:

Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության և եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը, մասնավորապես, ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և զարգացման գործում` ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարևորությունը՝ որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսևորումներից մեկը: 

Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի և հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am