Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊՆ-ն դառնալու է գիտական պատվեր իջեցնող առանցքային պետական կառույցներից մեկը. Արտակ Զաքարյան

ՊՆ-ն դառնալու է գիտական պատվեր իջեցնող առանցքային պետական կառույցներից 
մեկը. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն աստիճանաբար դառնալու է գիտական պատվեր իջեցնող ամենաառանցքային պետական կառույցներից մեկը: Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կլոր սեղան-քննարկմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը` պատասխանելով նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի հարցին, թե բանակում զինծառայողների համար ի՞նչ պայմաններ են ստեղծված գիտությամբ զբաղվելու համար: «Խնդիրն այն է, որ մեր զինված ուժերը,  պաշտպանական համակարգն այսօր կարիք ունեն գիտական պոտենցիալի ոչ միայն երկու կամ երեք տարվա ժամանակահատվածի, այլև ընդհանրապես գիտական շրջանակների հետ երկարատև համագործակցության համար: Միայն այն հանգամանքը, որ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կառուցվածքում գործում է գիտափորձարարական և կոնստրուկտորական առանձին ուղղությունը, խոսում է այն մասին, որ գիտական ոլորտի նվաճումները ռազմարդյունաբերական համալիրում կիրառական դաշտ բերելու, դրա արդյունքը գործնական դարձնելու առումով պաշտպանության նախարարությունը ունի հստակ ծրագրեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Զաքարյանը:

Փոխնախարարը հավելեց, որ կան նաև հաստատված ծրագրեր, որոնց որոշ մասը փակ ծրագրեր են, սակայն նկատեց, որ ՊՆ-ն ֆինանսական մեծ միջոցներ է ուղղում ԶՈՒ-ում գիտական տարբեր ուղղությունների զարգացմանը:

Արտակ Զաքարյանն ասաց, որ հիմա էլ շատ զինծառայողներ ծառայում են ոչ թե հետևակում, հրետանային կամ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, այլ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի տարբեր վարչություններում, ռազմարդյունաբերական պետական կոմիտեում: «Օրինակ, մենք ունենք կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչություն, որտեղ ծառայում են երիտասարդներ՝ մի մասը շարքայինի, մյուս մասը սպայի կարգավիճակներով: Լինում են դեպքեր, երբ ծառայության ավարտից հետո երիտասարդները երկարաձգում են նախարարության հետ պայմանագրերը և արդեն որպես գիտնականներ շարունակում են իրենց աշխատանքը»,- մանրամասնեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը` շեշտելով, որ բանակ զորակոչվելը դեռ չի նշանակում կենտրոնական հավաքակայանից գնալ զորամաս, որտեղ երկու տարի գիտության հետ հնարավոր չի լինի առնչվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am