Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգը կնվիրվի արցախյան պատերազմի բոլոր ժամանակների զոհերի ծնողներին

«Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգը կնվիրվի արցախյան 
պատերազմի բոլոր ժամանակների զոհերի ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակում կազմակերպվող «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգի նպատակը արցախյան պատերազմի բոլոր ժամանակների զոհված հերոսների հիշատակը ևս մեկ անգամ հարգելն է: Համերգը կնվիրվի զոհված տղաների ծնողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց համերգը նախաձեռնած ժողովրդական երգիչ Գևորգ Չամքանյանը:

«Լինելով զոհված հերոսի եղբայր՝ որոշեցի ազգային երգի երեկո կազմակերպել և այն նվիրել բոլոր ժամանակների արցախյան պատերազմում զոհված տղաների ընտանիքներին: Լոս Անջելեսից այդ նպատակով եմ եկել Հայաստան: Հենց այնտեղից գտա մի քանի ընտանիքների հեռախոսահամարներ, նրանց հետ կապ հաստատեցի: Զգացի, որ նրանք ևս սպասում են այդ համերգին, նույնիսկ օգնություն առաջարկեցին»,-ասաց Չամքանյանը:

Համերգի հանդիսատեսը լինելու են զոհված տղաների ծնողները: Մուտքը լինելու է միայն հրավիրատոմսերով: Նրա խոսքով՝ անգամ չի մտածել տոմս վաճառելու մասին: Բազմաթիվ մարդիկ են գալու Ամասիայից, Արթիկից, Գյումրիից և այլ հեռավոր շրջաններից: Երգիչը ցավով նշեց, որ այդ թեմային նվիրված համերգին դահլիճը լեփ-լեցուն է լինելու: «Երանի այդ թեմայով համերգ կազմակերպեի, և դահլիճում մարդ չլիներ»,-ընդգծեց Չամքանյանն ու հավելեց՝ ծնողներն ասել են, որ եռագույն դրոշներով են գալու դահլիճ, նրանք գալու են հաղթանակած համերգի:

Զոհվածների ընտանիքներ կատարած այցերի ժամանակ երգիչը հասկացել է, որ մարդիկ ուզում են, որ այդ թեմայով համերգը լինի ամենամյա: Եվ որոշել է այն դարձնել ավանդական: Համերգին ելույթ կունենան նաև Գոհար Հովհաննիսյանը, Գևորգ Չամքանյանի որդին՝ Ասատուր Չամքանյանը, ասմունքով հանդես կգա Արսեն Ղազարյանը: Համերգը կվարի Սարգիս Նաջարյանը:

«Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 24-ին,  ժամը 18:30-ին:

«Դու ինչ ես անում Արցախի համար» շարժումն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am