Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարության կայքի միջոցով բարձրացված հարցերն օպերատիվ արձագանք կստանան

Արդարադատության նախարարության կայքի միջոցով բարձրացված հարցերն 
օպերատիվ արձագանք կստանան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ արդարադատության նախարարությունը փորձնական գործարկել է www.e-hotline.am թեժ գծի կայքը, որը ստեղծվել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, www.e-hotline.am կայքի նպատակը նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու ոլորտային խնդիրներին լուծում տալն է:

Կայքի «Դիմում» բաժնում՝ https://e-hotline.am/application/, քաղաքացին կարող է լրացնել համապատասխան դաշտերը և ուղարկել հաղորդագրությունը ՀՀ արդարադատության նախարարության «Թեժ գիծ», որից հետո օպերատորը կապ կհաստատի քաղաքացու հետ րոպեների ընթացքում: ՀՀ քաղաքացին հարցը կամ բողոքը կարող է ուղղել «Թեժ գիծ» նաև զանգահարելով 85-00 անվճար կարճ հեռախոսահամարին կամ հաղորդագրություն գրել hotline@moj.am  էլեկտրոնային փոստի հասցեին:

Նշենք, որ https://e-hotline.am/ թեժ գծի կայքում շարունակական աշխատանքներ են տարվում այն առավել մատչելի դարձնելու, ավելի շատ ծառայությունների մասին տեղեկություններ ներառելու և հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավվելու ուղությամբ:

Կայքի կիրարկման ընթացքում էապես կբարելավվի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կբարձրանա հանրային իրազեկվածության մակարդակը և հանրային վստահությունը, կապահովվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող քաղաքականության բաց և մասնակցային գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am