Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրապարակվել են 21-րդ դարի ալբոմների լավագույն շապիկները

Հրապարակվել են 21-րդ դարի ալբոմների լավագույն շապիկները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NME հրատարակությունը կազմել Է 21-րդ դարի երաժշտական ալբոմների լավագույն շապիկների ցուցակը: Վարկանիշը հրապարակվել Է նոյեմբերի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջատար Է ճանաչվել բրիտանական Foals խմբի Holy Fire սկավառակի ծրարը: Որպես շապիկի դիզայներ հանդես Է եկել Լեյֆ Պոդհայսկին, որն այն ստեղծել Է Թոմաս Նեբիի յուրօրինակ լուսանկարի հիման վրա:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել Է հիփ-հոփ կատարող Քենդրիք Լամարի To Pimp a Butterfly սկավառակը: Շապիկի հեղինակը Վլադ Սեպետովն Է: Երրորդ տեղում The Streets բրիտանացի ռեփերի Original Pirate Material անվանումը կրող ռելիզն Է, որը ձեւավորման համար օգտագործել Է ֆոտոնկարիչ Բլիս Լյուքսեմբուրգի լուսանկարները:

Տասնյակում տեղ են գտել նաեւ Tame Impala կոլեկտիվի Currents, The Strokes-ի ռոքերների Is This It ալբոմները, Run the Jewels խմբավորման երկրորդ ստուդիական ձայնագրությունը, Քանյե Ուեսթի My Beautiful Dark Twisted Fantasy, Դեւիդ Բոուիի The Next Day, Ֆրենք Օուշենի Blonde եւ Radiohead խմբի Hail to the Thief ալբոմները: Ընդամենը վարկանիշում կա 22 դիրք: Ցուցակը եզրափակում Է Stormzy գրայմ-երաժշտի Gang Signs & Prayer սկավառակի շապիկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am