Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի նախագահը հայտարարել Է Սիրիայում ԻՊ-ի ոչնչացման մասին

Իրանի նախագահը հայտարարել Է Սիրիայում ԻՊ-ի ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին: Իրանի ղեկավարի համապատասխան հայտարարությունները նոյեմբերի 21-ին հրապարակվել են նախագահի վարչակազմի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես շնորհակալություն եմ հայտնում իսլամի բոլոր մարտիկներին, մեր դիվանագետներին, կառավարությանը, ազգին, հոգեւոր առաջնորդին, զինված ուժերին եւ Իրաքի ու Սիրիայի ժողովուրդներին խմբավորմանը վերջ դնելու նպատակով նրանց գործադրած ջանքերի համար, խմբավորում, որը, բացի չարիքից ու տառապանքներից, ոչինչ չի բերել: Աշխատանքի մեծ մասն արվել Է Սիրիայի, Իրաքի եւ Լիբանանի բանակների ու ժողովուրդների կողմից, իսկ մենք նրանց օգնություն ենք ցուցաբերել որպես մեր կրոնական, իսլամական պարտք»,-ասել Է Ռոուհանին:

Իրանի նախագահը հավելել Է, որ «ԻՊ-ն ահաբեկչական խմբավորում Է, որին սնել եւ զինել են համաշխարհային գլխավոր տերությունները եւ տարածաշրջանի՝ ռեակցիոն տրամադրված առանձին երկրներ»: Ավելի վաղ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի ղեկավարներից մեկը՝ գեներալ Քասեմ Սուլեյմանին, այաթոլլա Ալի Խամենեիին հղած ուղերձում նույնպես հոգեւոր առաջնորդին շնորհավորել Է «Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի ջախջախման» առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am