Ավան-Առինջում բռնկված հրդեհը մարվել է
20:58, 20 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում՝ բնակելի տան տանիքից ելնող ծուխ է նկատվում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հողատարածքում գտնվող տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին, մարվել՝ 12:32-ին:
Տան տանիքում այրվել են փայտյա կառուցատարրեր (2 գմ) և կենցաղային իրեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում