Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան

Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի 
քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միևնույն ժամանակ միջազգային հանրությանը հայտնել է, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը և շարունակելու է համագործակցությունն այլ միությունների և երկրների հետ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին, որի ստորագրումն ակնկալվում է նոյեմբերի 24-ին ԵՄ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում:

«Մենք, գնալով այս համաձայնագրի ստորագրմանը, որևէ գաղտնի քայլ չենք անում: Երբ մենք միանում էինք Եվրասիական տնտեսական միությանը, հայտարարել ենք, որ դա չի նշանակում, որ չենք շարունակելու սերտ համագործակցությունը Եվրոպական Միության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը և պետք է շարունակի  համագործակցությունը և Եվրասիական տնտեսական միության, և Եվրոպական Միության և բոլոր այն երկրների հետ, որոնց հետ համագործակցության եզրեր կգտնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am