Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թուրքիայում աճել է երեխաների նկատմամբ սեռական բռնությունների թիվը

Թուրքիայում աճել է երեխաների նկատմամբ սեռական բռնությունների թիվը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի փաստաբանների պալատը նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ պատրաստել է  զեկույց, համաձայն որի՝ Թուրքիայում 2016 թվականին ամուսնացած ամեն 100 անձից 18-ը երեխաներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Փաստաբանների պալատի երեխաների իրավունքների հանձնաժողովի անդամ Ասիյե Դեմիրը հայտնել է, որ վերջին տասը տարվա ընթացքում Թուրքիայում ամուսնացած աղջիկ երեխաների թիվը հասել է 482 հազար 908-ի: Ընդ որում, այդ ընթացքում մայրացել է 15 տարեկանից ցածր 224 երեխա:

Դեմիրը տեղեկացրել է նաև, որ վերջին տասը տարիների ընթացքում 700 տոկոսով ավելացել է երեխաների նկատմամբ սեռական բռնությունների թիվը: Միայն 2016 թվականին այդ մեղադրանքով 15 հազար 51 դատական գործ է հարուցվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am