Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տնօրենն ԱրՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տնօրենն ԱրՊՀ-ում հանդես է եկել 
դասախոսությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 16-ին Արցախի պետական համալսարանում «Մշակույթը հայրենիքում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:

Դասախոսությանը նախորդել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի բացման խոսքը, ով արժևորել է Դավիթ Մուրադյանի ունեցած մեծ ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում:

Ներկայացնելով դասախոսության թեման՝ բանախոսն անդրադարձել է մշակույթի զարգացման պատմությանը և դրանում գործող ազգային ավանդույթներին:

«Մշակույթը ազգի ընդհանրական գոյությունն է, և բոլորս էլ նրա կրողներն ենք: Մենք այնպիսին ենք, ինչպիսին ձևավորել է մեզ արվեստը»,- նշել է պրոֆեսորը և ավելացրել, որ փիլիսոփայական իմաստով մշակույթի առաքելությունը միավորիչ գաղափարն է և այդ արժեքների գնահատումը:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Դավիթ Մուրադյանը նշել է, որ միշտ էլ հաճելի է Արցախ այցելելը և հավելել, որ արցախցի ուսանողների հետ առաջին հանդիպումն արդյունավետ համագործակցության հիմք է:

Հանդիպմանը ուսանողները հնչեցրել են տարաբնույթ հարցեր, ծավալվել քննարկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am