Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման սենյակներ կստեղծվեն

Հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման սենյակներ կստեղծվեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մասնագիտական կողմնորոշման այսօրվա պահանջը ոչ թե մասնագիտության ընտրությունն է, այլ նպատակի ճիշտ սահմանումը, կարիերայի ճիշտ պլանավորումը, մասնագիտությունից-զբաղմունք անցումն ու կարողությունների զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի» ղեկավար Հայկուհի Գևորգյանը: Նա կարեւոր քայլ համարեց հանրակրթական ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների ներդրումը՝ նշելով, որ նախատեսվում է  մի քանի դպրոցներում մասնագիտական կողմնորոշման սենյակներ ստեղծել: «Դա իրենից ենթադրում է, որ յուրաքանչյուր աշակերտ կունենա իր պորտֆոլիոն եւ, հետեւաբար,  պատկերացում կկազմի աշխատաշուկայի այսօրվա իրավիճակի մասին: Հույս ունեմ, որ 2018 թվականին բոլոր դպրոցներում կլինեն նման դասասենյակներ»,-ասաց նա:

Հայկուհի Գեւորգյանի խոսքով` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդի մոտ  գործատուն նախ եւ առաջ անձնային որակներն է կարեւորում, որ նա լինի պատասխանատու, պարտաճանաչ եւ կարողանա սովորել: «Այդ ամենից հետո նոր գործատուն հաշվի է առնում տվյալ երիտասարդի մասնագիտական կարողությունները»,-հավելեց Հայկուհի Գեւորգյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության եւ նախատեսման բաժնի պետ Հասմիկ Թադեւոսյանն էլ մեծագույն սխալ համարեց մասնագիտություն ընտրելիս աշխատաշուկայում ընդունված եւ նորաձեւ մասնագիտությունները հաշվի առնելը: «Աշխատաշուկայում կան պարզապես ավելի քիչ եւ ավելի շատ պահանջված մասնագիտություններ: Մասնագիտություն ընտելիս պետք է անպայման հաշվի առնել աշխատաշուկայի պահանջները»,-հավելեց բանախոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am