Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի աշակերտներն այցելել են մեջլիս
17:48, 15 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական Դադյան դպրոցի աշակերտները նոյեմբերի 15-ին Անկարայում այցելել են Թուրքիայի մեջլիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեջլիսում նրանք հանդիպել են հայ պատգամավորներ Գարո Փայլանի, Սելինա Դողանի և Մարկար Եսայանի հետ:
Պատգամավորները նրանց ծանոթացրել են մեջլիսի աշխատանքներին: Փայլանը, Դողանը և Եսայանը հանդիպումից հետո հրապարակել են աշակերտների հետ իրենց լուսանկարները՝ շնորհակալություն հայտնելով այցի համար:
Հիշեցնելով, որ ինքն էլ Դադյան դպրոցի շրջանավարտ է՝ Դողանը գրել է. «Այս մեջլիսը բոլորինս է, հատկապես երիտասարդներինը: Երջանիկ կլինենք՝ օրինակ ծառայել նրանց համար»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում