Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

«Երևանի ՋԷԿ»-ում կիրականացվի 10,7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կքննարկի «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում:

«Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը գործարկվել և առևտրային շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին։ Էներգաբլոկը 2010թ.-ից մինչ այժմ աշխատում է շարունակական բեռի բազիսի ռեժիմում և կանգնեցվում է տարեկան մեկ անգամ արտադրողների կողմից սահմանված տարեկան ընթացիկ նորոգումների նպատակով՝ A և B ինսպեկցիաներ և C կապիտալ նորոգում 4 տարին մեկ։

Ըստ նախագծի հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության նպատակն է համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը վերազինել, որի արդյունքում կբարելավվեն հետևյալ ցուցանիշները. ա) 220 ՄՎտ-ից այն կդառնա 227 ՄՎտ, որը կկրճատի վառելիքի տեսակարար ծախսերը՝ 258,1 գր/կվտժ-ից 252,8 գր/կվտժ, բ) էներգաբլոկի ՕԳԳ-ի բարձրացում 1%-ով, որը կհանգեցնի վառելիքի տեսակարար ծախսերի կրճատմանը, գ) C ինսպեկցիաների ժամկետի երկարաձգում 4 տարին դարձնելով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացման, որի արդյունքում կավելանա ներքին ցանց օգտակար առաքումը 59,5 մլն. կՎտ. Ժ-ով, համապատասխանաբար գործող սակագնի պայմաններում 1103,7 մլն դրամ և արտահանումը Իրան-Հայաստան պայմանագրի շրջանակներում։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10,7 մլրդ դրամի չափով ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ