Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 10.11.2017

Սպասվող լրահոս. 10.11.2017
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի այցելությունները շարունակվում են: Մոլդովայի Հանրապետության նախագահն այսօր` նոյեմբերի 10-ին, կայցելի Էջմիածին: Նա կլինի Երեւանի կոնյակի գործարանում: Նախատեսված է այցելություն Շախմատի ակադեմիա: Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայաստան-Մոլդովա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Մոլդովայի նախագահը Հայաստանում է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

ՀՀ Ազգային ժողովում կմեկնարկի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները կներկայացնի ՀՀ կառավարություն:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Վարշավայի համալսարանը կազմակերպում են համատեղ կլոր սեղան-քննարկում՝ «Հայ-լեհական համագործակցությունը. պատմություն, արդիականություն և հեռանկարները» թեմայով:

Հայաստանի բնության պետական թանգարանը նշում է հիմնադրման 65-ամյակը: Այդ առթիվ այսօր կբացվի ցուցահանդես` «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով:

Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ այսօր կմեկնարկի «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովը: Ներկա կլինեն ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը: Սպասվում է հուշագրերի ստորագրման արարողություն, ինչպես նաև «Լավագույն համայնք» մրցանակաբաշխություն:

Երևանում կանցկացվի Գյումրու զարգացման ծրագրերին, խնդիրներին վերաբերող քննարկում: Անդրադարձ կկատարվի անօթևանների խնդրին: Ներկա կլինի Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը, Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Դանիել Վարդանյան եւ այլք:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am