Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական 
ընկերակցության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան Թեմի առաջնորդանիստ կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Հոգաբարձուների Խորհրդի, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության, Հայկազյան Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցիչներին: Վերջիններս խորին երախտագիտություն են հայտնել Նորին Սրբությանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ կատարած Հովվապետական այցին  ընթացում առանձին հանդիպման հնարավորության համար, ներկայացնելով Հայ Ավետարանական Եկեղեցու և ԱՀԱԸ գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նրանք գոհունակությամբ անդրադարձել են Մայր Եկեղեցու հետ գործակցությանը և ապագայի համար պատրաստակամություն են հայտնել առավել ջանքեր ներդնել աշխարհասփյուռ հայության կյանքում հոգևոր միության հասնելու համար` արձագանքելով մեկ լինելու Տիրոջ պատգամին:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել  հանդիպման համար և իր օրհնության ու գնահատանաց խոսքն ուղղել Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը հատկապես ընդգծել է վերջին շրջանում Հայ Ավետարանական եկեղեցու պատասխանատուների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միության մեջ գործելու պատրաստակամ ոգին, որով հնարավոր է ամրապնդել համազգային միասնականությունը, վերականգնել հոգևոր կյանքի միությունը:
Խոսքը եզրափակելով՝ Հայոց Հայրապետը հույս է հայտնել, որ Հայ Ավետարանական Եկեղեցին նոր արդյունքներով ու ձեռքբերումներով պիտի շարունակի համալրել բարեսիրական իր ծառայությունները՝ հանուն Հայրենիքի զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am