Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Տիրանոզավրերի» խումբը վազելով անցել Է քանթրիի մայրաքաղաքի փողոցներով

«Տիրանոզավրերի» խումբը վազելով անցել Է քանթրիի մայրաքաղաքի փողոցներով
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիրանոզավրերի հագուստով մարդկանց բազմությունը վազք Է կազմակերպել ամերիկյան Նեշվիլ (Թեննեսիի նահանգ) քաղաքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն: «Տիրանոզավրերը» հատել են Ջոն Սայգենթալերի անվան կամուրջը, որը նախատեսված Է հետիոտների համար, այնուհետեւ վազել են նեշվիլյան Բրոդվեյով՝ քանթրի ամերիկյան երաժշտության մայրաքաղաքով:

Վազքն անցկացվում Է երկրորդ անգամ: Առաջին անգամ դինոզավրերի վերազգեստավորվելու սիրահարները Նեշվիլում հավաքվել Էին մեկ տարի առաջ: Վազքի կազմակերպիչները նշում են, որ միջոցառմանը մասնակցել Է առնվազն 25 մարդ: Նրանք չեն բացառում, որ եւս մեկ վազք կկազմակերպեն Ծննդյան տոներից առաջ կամ Սուրբ Պատրիկի օրը:

1905 թվականին իր հայտնաբերվելուց հետո տիրանոզավրը դարձել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող դինոզավրերի տեսակներից մեկը: Նա հայտնվում Է «Կինգ-Քոնգ» (1933 թ.) ֆիլմում եւ հանգուցային դեր Է խաղում «Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգում» (1993 թ.) ու նրա շարունակություններում, այդ թվում՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ժապավենում, որը թողարկվել Է 2015 թվականին:

Տիրանոզավրի փչովի հագուստը, որը վազքի մասնակիցներն օգտագործել են Նեշվիլում, թողարկում Է Rubie Costume Co ընկերությունը՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմի թույլատրագրով: Հագուստը լայն տարածում Է գտել 2016 թվականին այն բանից հետո, երբ այն հագավ American Ninja Warrior հեռուստաշոուի մասնակիցը: Հագուստի գինը կազմում Է շուրջ 50 դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am