Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր հյուպատոսը քննարկել է Հալեպի հետ առևտրատնտեսական համագործակցության ծավալների վերականգնման հարցեր

ՀՀ գլխավոր հյուպատոսը քննարկել է Հալեպի հետ առևտրատնտեսական 
համագործակցության ծավալների վերականգնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հալեպի առևտրի պալատի նախագահ Մաջդ ադ-Դին Դաբբաղի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա էր պալատի գործադիր խորհրդի ողջ կազմը:

Քննարկվեցին Հալեպի հետ առևտրատնտեսական համագործակցության նախկին ծավալների վերականգնմանը, գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի առևտրատնտեսական ներուժն ու ներդրումային հնարավորությունները, միաժամանակ նշելով, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, լայն հնարավորություններ կարող է տրամադրել հալեպցի գործարարներին` համատեղ արտադրություններ հիմնելու և արտադրվող ապրանքատեսակները ԵԱՏՄ լայնայածավալ շուկա արտահանելու գործում:

Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ առևտրատնտեսական բնույթի ցուցահանդեսների կազմակերպման հեռանկարներին: Առաջարկ ներկայացվեց անվճար հիմունքներով հայկական կողմին տրամադրել համապատասխան տարածք` հայկական արտադրատեսակների մշտական ցուցահանդես-վաճառք կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց Հայաստանի և Հալեպի գործարար շրջանակների միջև կապերի խորացման, պատվիրակությունների փոխայցելությունների հետագա ակտիվացման կարևորությունը: Այս համատեքստում նշվեց, որ Հալեպի առևտրի պալատը պատրաստ է պատվիրակություն գործուղել Երևան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:

Քննարկվեցին նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հալեպի առևտրի պալատի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը` այդ ուղղությամբ համակարգված աշխատանքներ սկսելու և առաջընթաց ապահովելու նպատակով:

Հանդիպման ավարտին Արմեն Սարգսյանը խոսեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի` հոկտեմբերի 28-29-ը Սիրիա կատարած այցելության արդյունքների մասին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am