Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բնակչությունն ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունի. Վարդան Արամյանը ՀՀ-ում մասնավոր սպառման աճ է նկատում

Բնակչությունն ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունի. Վարդան Արամյանը 
ՀՀ-ում մասնավոր սպառման աճ է նկատում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2018 թ. աճելու է, ինչը նշանակում է, որ բնակչության ընդհանուր կենսամակարդակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի առումով բարձրանալու է: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ՝  «Հայաստանի բնակչությունը 2018թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում կյանքի որակի բարելավում զգալո՞ւ է, թե՞ ոչ» հարցին: «2016 թ. մեզ մոտ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն դոլարային առումով կազմում էր 3532.9 դոլար, 2017 թ.՝ 3698 դոլար, իսկ 2018 թ. կկազմի 3984 դոլար: Դա նշանակում է, որ մեր բնակչության համախառն ընդհանուր կենսամակարդակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մասով բարձրանում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ բնակչության կյանքի որակի մասին պատկերացում կազմելու լավագույն ձևերից մեկը սպառման ցուցանիշներին հետևելն է: «Սովորաբար, երբ սպառումն ընկնում է, երկու պատճառ կա՝ կամ միանգամից եկամուտներն են նվազել, կամ  քաղաքացիները վատատեսական սպասումներ ունեն ապագայի նկատմամբ: Այսինքն՝ այսօր խնայողություններ են անում, քիչ են սպառում, որպեսզի վաղը վատ օրերին կարողանան դիմակայել:  2015-2016 թթ. բացասական շոկի առումով սպառումը գնացել էր հարաբերական նվազման: 2017 թ. մասնավոր սպառումն աճում է, աճում են սպառողական վարկերը: Սա խոսում է մի բանի մասին. թեկուզ մենք ազգաբնակչության եկամուտների մասով համեստ աճ ունենք, բայց  մարդիկ իրենց ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունեն»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]