Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմավիրում հրդեհից տուժած ընտանիքների ժամանակավոր կեցության համար կառավարությունը գումար հատկացրեց

Արմավիրում հրդեհից տուժած ընտանիքների ժամանակավոր կեցության համար կառավարությունը գումար հատկացրեց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրեց 2 մլն 640 հազար դրամ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքի հրդեհից տուժած 11 ընտանիքների ժամանակավոր կեցությունն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հիշեցրեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 22-ին Արմավիր համայնքի N 9 շենքի հրդեհի հետևանքով տուժել է 11 ընտանիք, որոնք կորցրել են բնակարանները: «Ուստի խնդիր է առաջացել ապահովել վերոգրյալ ընտանիքների ժամանակավոր կեցությունը՝ հաշվի առնելով նաև այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am