Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման հերթական փուլը կավարտվի տարեվերջին

Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման հերթական փուլը կավարտվի տարեվերջին

ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանալու են մի քանի փուլով, մեկնարկել են նախորդ տարվանից  եւ շարունակվելու են նաեւ 2018 թվականի ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 405 միլիոն դրամ, իսկ մրցույթի արդյունքում ձեւակերպված արժեքը՝ 295 միլիոն դրամ: 2016 թվականի ընթացքում  պետբյուջեից հատկացվել է 41 միլիոն դրամ, որի արդյունքում փոխվել են մշակույթի տան դռներն ու պատուհանները, իսկ այս տարի հատկացված 50 միլիոն դրամի հաշվին իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: «Այս տարվա համար նախատեսված աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին, իսկ եկող տարվա համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել շուրջ 157 միլիոն դրամ՝ շինարարությունը շարունակելու համար»,-նշեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am