Քրդերը վերահսկողություն են հաստատել Սիրիայի խոշորագույն նավթահանքի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական «Ժողովրդավարական միության կուսակցություն» կազմակերպության (PYD) մարտիկները հսկողություն են հաստատել Սիրիայի խոշորագույն «Էլ Օմար» նավթահանքի նկատմամբ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Գործակալության հաղորդագրությունում ասվում է , որ «Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնք «երկար ժամանակ վերահսկում էին տվյալ հանքավայրը, ստիպված էին նահանջել և թողել են շրջանը PYD-ի ջոկատներին»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Էլ Օմար» հանքավայրը գտնվում է Դեյր էզ Զոր նահանգում, որը գտնվում է Եփրատ գետի արևելյան ափին, սիրիա-իրաքյան սահմանի անմիջական հարևանությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում