Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ

Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների հետ միասին մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում ադրբեջանական minval.az-ը: 

ՌԴ գլխավոր դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացության համաձայն` 2014-ին Ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների պատվիրել է 1800 դոլարի դիմաց սպանել իր հայրենակցին: 

Բաշկիրիայի երկու քաղաքացիները, նախապես գումար կորզելով տուժողից, իրականացրել են սպանությունը:

Ներկայումս ադրբեջանցին և սպանությունն իրականացրած Բաշկիրիայի քաղաքացիները մեղադրվում են սպանության կազմակերպման, իրականացման, զենքի ապօրինի ձեռքբերման և տուժածից գումար կորզելու հատկանիշներով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am