Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Նոյեմբեր

ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ-ում ներդրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Այսպես՝  վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 139 քրեական գործ, որոնցից 2-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Այսպես՝ 139 քրեական գործերից

- 39-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ կամ նրա նկատմամբ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն,

- 14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,

- 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,

- 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,

6-ը՝ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին,

- 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

- 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն,

-  4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,

- 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն,

-  3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,

- 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով նախատեսված՝ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն,

 -  1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

-  1-ը վերաբերել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,

 - 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված՝ երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն և այլն:

Նախնական քննության փուլում նշված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 65 անձ, որոնցից 2-ը՝ 14-16 տարեկան, 6-ը՝ 16-18 տարեկան, 45-ը՝ 18-35 տարեկան, 12-ը՝ 35 տարեկանից բարձր:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է  112 անձ, որոնցից 36-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 49-ը՝ 14-16 տարեկան, 15-ը՝ 16-18 տարեկան:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 35 քրեական գործ՝ 36 անձի վերաբերյալ»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ